ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անուններ են պետք

Անուններ են պետք
22.05.2009 | 00:00

ՍՏՈՊ-ԿԱԴՐ
Այս քառօրյայում ևս ԱԺ-ում բացակա պատգամավորների «ճանաչողության» հարցն օրակարգ բերվեց, և ինչպես միշտ` «Ժառանգություն» կուսակցության շնորհիվ, ինչը վերջնականապես հունից հանեց ԱԺ նախագահին և հանրապետական շատ պատգամավորների: Այս ամենը սրտին այնքան «մոտ էր» ընդունել երիտասարդ հանրապետական պատգամավոր ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ, որ ընդմիջման ժամանակ սուր բանավեճի էր բռնվել Լարիսա Ալավերդյանի հետ` բարձր գոռալով կին պատգամավորի վրա: Հաջորդ օրը երիտհանրապետականը դեռևս չէր խաղաղվել ու ԱԺ հայտարարության ժամին չդիմացավ. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ «Ժառանգություն» կուսակցության փոխարեն ունենք «Ժառանգություն» վերահսկիչ պալատ»: Բացակա պատգամավորների «խաթեր» կին պատգամավորի վրա գոռգոռացող Ավագյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ է այդքան անհանդուրժող «Ժառանգության» հանդեպ:
-Ինչո՞ւ լեզվակռվի բռնվեցիք Լարիսա Ալավերդյանի հետ,- հարցրինք։
-Իրականում ես ոչ մի տեսակի կռիվ չեմ կարող ունենալ հայ կնոջ հետ։ Պարզապես մենք մեր կարծիքն ենք ներկայացրել, որը, կարող է, մի քիչ բարձր է ստացվել։
-Ի՞նչ դժգոհություններ ունեիք կին պատգամավորից։
-Հանկարծ պատահաբար լսեցի, որ տիկին Ալավերդյանը ներկայացնում է հանրապետականի բացակա պատգամավորների մասին մի ինֆորմացիա, որը չէր համապատասխանում իրականությանը։ Սրան արձագանքեց նաև ԱԺ խոսնակն ու պահանջեց անունների հրապարակում, իսկ տիկին Ալավերդյանը դրանք չներկայացրեց հենց նիստի ընթացքում։ Պատահական լսեցի նաև, որ միջանցքում այս խոսակցությունը շարունակվում է, որին էլ արձագանքեցի։
-Համամիտ չե՞ք, որ ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք մշտապես բացակայում են նիստերից։
-Խնդիրը հետևյալն է` ասվել է, որ կան մարդիկ, որոնք ընդհանրապես չեն գալիս խորհրդարան ու չեն ճանաչում այդ պատգամավորներին։ Իսկ մեր պատասխանը զուտ այն էր, որ կոլեգաներ ենք ու մեկս մյուսի մասին և միմյանց հետ խոսենք հարգանքով։ Եթե նման խնդիրներ էլ կան, ապա պահանջվեց անունների հրապարակում, որը նրանք չարեցին։
-Դուք նաև «Ժառանգությանը» վախկոտության մեջ եք մեղադրել, ասելով, որ միայն հանրապետական պատգամավորներին եք հիշատակում (Լ. Ալավերդյանը բանավեճի պահին հակադարձել է, թե ինքը թուրքից չի վախենում, էլ ուր մնաց հանրապետականից- Ռ. Խ.)։
-Քանի որ խոսքն ուղղված էր հենց հանրապետականներին, բայց հայտնի է, որ տարբեր խմբակցությունների պատգամավորներ այս կամ այն հարգելի պատճառով երբեմն բացակայում են։ Չիմանալով բացակայության պատճառը` հնչեցնել նման կարծիք, կարծում եմ, տեղին չէ։ Եթե հնչեցվում է, ուրեմն մյուս խմբակցությունների պատգամավորներին ևս պետք է այն վերաբերի։
-Մի խոսքով, ամեն կերպ փորձել եք խորհրդարան չներկայացող Ձեր կուսակցական ընկերներին պաշտպանել։
-Չէ, ես պաշտպանել եմ կոլեգիալությունը։
Ճեպազրույցը` Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2454

Մեկնաբանություններ